The Sun-ի տեղեկացմամբ՝ «Չելսի»-ն հետաքրքրվում է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ծառայություններով:
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա արգենտինացին «արքայական ակումբ»-ի կազմում ստանում է 40.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ, իսկ «Չելսի»-ն պատրաստ է կրկնապատկել այդ գումարը: Անգլիական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար պատրաստ է «Ռեալ»-ին 35 մլն ֆունտ առաջարկել:
Նշենք, որ Դի Մարիան առայժմ հրաժարվում է երկարաձգել իր՝ մադրիդցիների հետ կնքած պայմանագրի ժամկետը, որը նախատեսված է մինչև 2016 թվականը:







































