Ադրբեջանը Աֆրիկյան միությունում դիտորդի կարգավիճակ է ստացել: Միության կոմիտեի ղեկավար Ժան Պինգին իր հավատարմագիրնէ հանձնել Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանը: Արարողության ժամանակ Պինգը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և աֆրիկական երկրների համագործակցությունը ինտենսիվ կզարգանա: Աֆրիկյան միությունը միավորում է «սև» մայրցամաքի 53 պետություն, իսկ շտաբ-բնակարանը գտնվում է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում: