Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի Ղազնի նահանգում կործանել են ՆԱՏՕ-ի մեկ ուղղաթիռ: Associated Press-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է «Թալիբան»-ի մամուլի քարտուղար Զաբիուլլա Մոջահեդը:
Նրա տեղեկություններով` միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան ռազմաբազայի մոտ` Անդար գավառում: Ուղղաթիռը խփվել է ցամաքից և այրվել օդում` արտակարգ վայրէջք կատարելու փորձի ժամանակ:
«Տեղի դաշտային հրամանատարներից մեկի տեղեկություններով` ուղղաթիռում կարող էին լինել ՆԱՏՕ-ի մինչև 14 զինվորականներ, որոնք նախնական տեղեկություններով` զոհվել են», -ասել է Մոջահեդը:







































