Tuesday, 23 06 2026
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն

ՌԴ-ն չի ցանկանում, որ ԼՂ-ի, Իրան-Իսրայել-Ադրբեջան եռանկյան շուրջ իրավիճակը փոխվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վաշինգտոնաբնակ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

– Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, թե Ադրբեջանն ու Իսրայելն արդեն իսկ համաձայնության են եկել Իրանի դեմ համատեղ գործողությունների հարցում: Ամերիկյան Foreign Policy հանդեսը օրերս հրապարակած իր հոդվածում գրել է, որ բարձրաստիճան չորս դիվանագետներ և ռազմական հետախուզության սպաներ պնդում են, որ Իսրայելը հնարավորություն է ստացել օգտվել Իրանի հյուսիսային սահմանից ոչ հեռու գտնվող մի օդանավակայանից: Պարոն Մարկեդոնով, Ձեր գնահատմամբ՝ իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցությունը կարո՞ղ է հանգեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսման:

– Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը այսօր չէ, որ սկսվել է և առաջին տարին չէ, որ ընթանում է: Վերջին տարիներին Իսրայելի հետաքրքրությունը հետխորհրդային տարածքի նկատմամբ բավականին մեծացել է՝ կապված նաև Իրանի հետ, որովհետև Իրանը հրեական պետության համար ոչ հաճելի գործոն է: Իսրայելը վերջին տարիներին աշխատում է բարելավել հարաբերությունները Իրանի հարևանների հետ: Բայց չեմ կարծում, որ այստեղ պատերազմական սցենարը պարտադիր է, քանզի չափազանց ակնհայտ է, որ փորձեր են արվում հավելյալ կողմնակիցներ ձեռք բերել: Մյուս հանգամանքն այն է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններն են սառել 2010թ. մայիսի դեպքերի պատճառով, իսկ մինչ այդ երկար ժամանակ Թուրքիայի հետ Իսրայելի հարաբերությունները աշխարհի երկրների համար օրինակ էին, այժմ դրանք վատթարացել են, և Ադրբեջանն է կարծես թե փորձում այդ դերը ստանձնել: Այնպես որ, ես չէի կապի իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները բացառապես Իրանի նկատմամբ պատերազմական գործողություններ սկսելու մտադրությունների հետ, այլ կարծում եմ, որ սա ավելի լայն համատեքստ ունի: Ավելին՝ դժվար թե Իսրայելը պատերազմական գործողություններ սկսի Իրանի նկատմամբ առանց Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու, քանզի այս հարցում հիմնական գործոնը հենց Վաշինգտոնն է, իսկ վերջինս էլ դժվար թե մինչև նախագահական ընտրությունների ավարտը ռազմական գործողությունների որոշում ընդունի:

– Թուրքիայի վարչապետ Էրդողանին ևս անհանգստացրել է ադրբեջանա-իսրայելական ռազմական հարաբերությունների ակտիվացումը, և կա տեղեկություն, թե նա անգամ Վաշինգտոնին է դիմել այս հարցով: Ձեր գնահատմամբ, ի՞նչ քայլեր կձեռնարկի Թուրքիան, որ խոչընդոտի Իսրայելի ակտիվացմանն այս տարածաշրջանում:

– Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան Վաշինգտոնի հետ կապված իրեն հուզող մեկ այլ օրակարգ ևս ունի, որն Իսրայելին չի առնչվում: Ապրիլի 24-ն է մոտենում, և ԱՄՆ նախագահի ընտրությունների համատեքստում պայքար է գնում նաև ամերիկաբնակ հայ ընտրողների ձայների համար, նորից հնչում են խոստումներ Ցեղասպանության ընդունման վերաբերյալ, վերջերս հայտնի սենատորներ Ցեղասպանության ճանաչման նոր բանաձև ներկայացրին ԱՄՆ Սենատ: Այնպես որ, կարծում եմ, որ այս հարցն առավել կարևոր է Թուրքիայի համար, քան թե Իսրայելի ինչ-ինչ գործողություններ, բայց բնական է, որ այդ հարցում էլ Թուրքիան քայլեր կձեռնարկի իր ռեսուրսների շրջանակում:

– Պարոն Մարկեդոնով, Ռուսաստանն արդեն տևական ժամանակ չի կարողանում Ադրբեջանի հետ պայմանավորվել Գաբալայի կայանի հարցում, մինչդեռ Իսրայելի հետ, փաստորեն, Ադրբեջանը բավականին հեշտ է պայմանավորվածության եկել: Ձեր կարծիքով` այս իրավիճակում որո՞նք են լինելու Ռուսաստանի քայլերը, հաշվի առնելով, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում նպատակ ունի լինել հիմնական խաղացողը, ինչպես նաև ռուս-իրանական հարաբերություններն ընթանում են նորմալ հունով:

– Ռուս-իրանական լավ հարաբերություններն, իմ կարծիքով, փոքր-ինչ չափազանցված են: Այո՛, Իրանի հետ Ռուսաստանի հարաբերությունները նորմալ են, բայց Ռուսաստանն էլ չի ցանկանում, որ Իրանն ունենա միջուկային զենք՝ Ռուսաստանն այս գործընթացում բարի հետևող է, իսկ ԱՄՆ-ը՝ չար, բայց նրանց մոտեցումները նույնն են՝ երկուսն էլ չեն ցանկանում, որ Իրանը դառնա միջուկային գերտերություն: Ռուսաստանը պարզապես չի ցանկանում, որ Ղարաբաղի, Իրան-Իսրայել-Ադրբեջան եռանկյան շուրջ իրավիճակը խիստ փոփոխվի՝ դա է Ռուսաստանի հետաքրքրությունը: Այն, ինչ կարող է փոխել ստատուս քվոն, անհանգստացնում է Ռուսաստանին:

– Փորձագետների կարծիքով Ադրբեջանը հետաքրքրված է համագործակցել Իսրայելի հետ Իրանի հարցում, քանզի այս իրավիճակում ինքը կարող է որոշակի դիվիդենտներ շահել ԼՂ հարցում: Ձեր կարծիքով` Իրանի հարցի շուրջ լարվածության ավելացումը ինչպե՞ս կազդի ԼՂ հարցի վրա:

– Նշեցի, որ Իրանի շուրջ ռազմական գործողությունների սկսման հավանականությունն այդքան էլ մեծ չեմ համարում: Ի վերջո, ադրբեջանա-իսրայելական համագործակցությունը մի շարք սահմանափակումներ ունի: Օրինակ` Ադրբեջանն աջակցում է Պաղեստինի անկախ պետականության ստեղծումը: Իսրայելի հետ լիարժեք համագործակցությանը խոչընդոտում են նաև Ադրբեջանի ներքին խնդիրները՝ պետք չէ մոռանալ, որ Ադրբեջանը իսլամական աշխարհի երկիր է: Եթե հանկարծ Իրանի շուրջ պատերազմական գործողություններ սկսվեն, չեմ բացառում, որ ինչ-որ մեկը փորձի իրավիճակն օգտագործել ԼՂ հարցում սեփական շահերը բավարարելուն, օրինակ` Ադրբեջանը սրի իրավիճակը և ուժային քայլերի դիմի: Ու հենց այդ պատճառով ես կարծում եմ, որ բոլորը հետաքրքրված են, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը չանցնի «կարմիր գիծը»: Եվ բացի այս, պատերազմական գործողությունների պարագայում շատերն են տուժելու՝ Արևմուտքն էլ է տուժելու, որովհետև նավթի գները կաճեն, Ռուսաստանի համար դա կարճաժամկետ հաղթանակ կլինի, քանզի երբ քանդվի ստատուս քվոն, ամեն ինչ պետք է նորից սկսել, Չինաստանի համար ևս այս ամենը օգուտ չէ, որովհետև դա կհանգեցնի Արևմուտքում հավելյալ տնտեսական ճգնաժամի, իսկ չինական տնտեսությունը արևմտյան սպառողից էլ է էապես կախված:

– Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք Իսրայելի չափազանց մեծ ակտիվությունը Հարավային Կովկասում:

– Իսրայելին մի քանի հարց է վախեցնում՝ Իսրայելը վախենում է արաբական երկրներում տիրող իրավիճակից, վախենում է իրանական միջուկային ծրագրի շուրջ եղած անորոշությունից, ինչպես նաև վախենում է Իրանի՝ համաիսլամական առաջնորդի դերի հավակնություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում