Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին այս ամիս նախատեսում է մեկնել Հնդկաստան։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պաշտոնատար անձանց խոսքերով՝ նա ցանկանում է լինել Աջմեր սուֆիական տաճարում:
Դեռ պարզ չէ՝ արդյոք ծրագրում կներառվե՞ն հանդիպումներ Հնդկաստանի քաղաքական գործիչների հետ:
Դա յոթ տարվա ընթացքում պակիստանյան առաջնորդի առաջին այցելությունը կլինի Հնդկաստան: Վերջին շրջանում այս երկու միջուկային երկրների միջև հարաբերություններում լարվածությունը թուլացել է՝ բարձր մակարդակի մի շարք հանդիպումների և առևտրային կապերի ստեղծման շնորհիվ:










































