«Հոլիվուդի լեգենդներ» աճուրդի ժամանակ Բևերլի Հիլզում արքայադուստր Դիանայի զգեստը վաճառվել է 108 հազար դոլարով:
Մոդելավորող Քեթրին Ուոքերի ստեղծած այդ զգեստը Դիանան հագել է 1992 թ. պաշտոնական ընդունելություններից մեկի ժամանակ: Զգեստի արժեքը սահմանվել էր 80-100 հազար դոլար:
35 հազար դոլարով վաճառվել է նաև Քրիսթոֆեր Ռիվի հագուստը՝ «Սուպերմեն–4. պայքար խաղաղության համար» ֆիլմից:
Աճուրդը կշարունակվի նաև ապրիլի 1-ին: Վաճառքի են հանվելու Չարլի Չապլինի եղեգնյա ձեռնափայտը և «Տասը պատվիրաններ» ու «Քամուց քշվածները» ֆիլմերի զգեստները:







































