Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի հանրաճանաչ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ իր թիմն ընթացիկ մրցաշրջանում կդառնա Իսպանիայի չեմպիոն:
Այդ հայտարարությունը պորտուգալացին արել է Լա Լիգայի 31-րդ տուրի շրջանակներում կայացած «Օսասունա»-ի հետ արտագնա հանդիպումից հետո:
«Հուսով եմ, որ «Ռեալ»-ը կնվաճի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Ես անգամ չեմ համարձակվում պատկերացնել, որ դա տեղի չի ունենա: Առջևում դեռ 8 հանդիպում ունենք: Մենք պետք է հաղթանակներ տանենք, որպեսզի «Բարսելոնա»-ին միավորների տարբերութունը կրճատելու հանարավորություն չընձեռենք»,- հայտարարել է Ռոնալդուն:








































