Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում հերթական 3 միավորը կորցրեց «ՊՍԺ»-ն: Փարիզյան ակումբը չի կարողանում հաղթել վերջին 4 հանդիպումներում: 30-րդ տուրում «Նանսի»-ն սեփական դաշտում առավելության հասավ «ՊՍԺ»-ի նկատմամբ:
«Նանսի» – «ՊՍԺ»՝ 2:1,
1:0 Տրաորե (18), 1:1 Սիսոկո (50’), 2:1 Մոլլո (89’):
«ՊՍԺ»-ն իր ակտիվում ունի 60 միավոր: Նույնքան միավոր ունի նաև «Մոնպելյե»-ն, որը 30-րդ տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել:









































