Ճապոնիայի կառավարությունը առաջին անգամ մեղմացրել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից 20 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներ այցելելու արգելքը. տեղի բնակիչները կարող են այցելել Թամուրա քաղաք և Կավատուի գյուղ: Բայց այդ տարածքներ կարելի է այցելել միայն ցերեկային ժամերին, իսկ գիշերը այնտեղ մնալ չի կարելի:
Ըստ էության, այս հատվածում տարհանման ռեժիմը պահպանվում է: Այստեղ ապօրինի ներթափանցելու համար նախատեսվում է 14,2 հազար դոլարի տուգանք:
Բնակչության գլխավոր խնդիրը շարունակում է մնալ այն, որ նրանք չեն կարող վերադառնալ իրենց սեփական տները: Ճապոնական իշխանությունները, սակայն, խոստանում են փոխհատուցում տալ այն բնակիչներին, ովքեր տարվող ռադիացիոն ապաակտիվացման աշխատանքների պատճառով առաջիկա հինգ տարիների ընթացքում չեն կարող վերադառնալ իրենց տները: Փոխհատուցման չափը կկազմի 70 հազար դոլար: Բացի այդ, կառավարությունը կփոխհատուցի նաև այդ մարդկանց անշարժ գույքի արժեքը:










































