Ընտրողների քաղաքական տրամադրությունները կախված են նրանց սեռական ակտիվությունից: Նման եզրահանգման է եկել Ifop սոցիոլոգիական ընկերությունը, որը հարցումներն անցկացրել է Ֆրանսիայի էրոտիկ ամսագրերից մեկի պատվերով:
Ինչպես պարզվել է, ընտրողները, որոնք մտադիր են Ֆրանսիայի նախագահական ընտրություններում քվեարկել Նիկոլա Սարկոզիի օգտին, սեռական հարաբերություններ են ունենում ամսական միջինը 7 անգամ, մինչդեռ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են քվեարկել Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Ֆրանսուա Հոլանդի օգտին, ամսական ունենում են միջինը 8 սեռական հարաբերություն:
Այս առումով առաջատար են աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության թեկնածու Մարի լը Պենի աջակիցները` ամսական միջինը 8 հարաբերություն: Նրանք նաև խոստովանել են, որ հաճախ են փոխում զուգընկերներին:
Սոցիոլոգներին հաջողվել է «հարցաքննել» 1411 մարդու:








































