Վենեսուելացի բժիշկ Խոսե Ռաֆայել Մարկինան, որը բնակվում է Միացյալ Նահանգներում, նոր կանխատեսումներ է արել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Univision հեռուստաալիքը:
Բժշկի խոսքով` Չավեսը հիվանդ է հազվադեպ հանդիպող մաշկի քաղցկեղով:
Փետրվարի վերջերին Վենեսուելայի նախագահը վիրահատության էր ենթարկվել, ապա վերականգնողական կուրս էր անցել Հավանայում, որից հետո վերադարձել էր հայրենիք: Այժմ Չավեսը ճառագայթային թերապիա է անցնում: Նախատեսում է, որ նա շաբաթ օրը կրկին կմեկնի Հավանա:
«Չեմ կարծում, որ Չավեսը վեց-յոթ ամսից ավել կապրի, եթե դատենք ուռուցքի զարգացման արագությունից»,- ասել է Մարկինան:
Բժշկի խոսքով` Չավեսը լավագույն դեպքում կապրի մինչև 2013թ. ապրիլ:









































