Face.com API կայքը լուսանկարներով կարող է որոշել մարդու տարիքն ու տրամադրությունը: Դեմքը ճանաչող ալգորիթմը տարիքը որոշելիս մասնավորապես սևեռվում է մաշկի և կնճիռների վրա: Այս մասին տեղեկացնում է Mashable.com կայքը:
Եթե ցանկանում եք ձեր ընկերոջ կամ հարազատի լուսանկարի միջոցով պարզել՝ բնակա՞ն է նրա ժպիտը արդյոք, թե՞ ոչ, տվյալ լուսանկարում նա քանի՞ տարեկան է, ի՞նչ տրամադրություն ունի, ապա կարող եք լուսանկարը ներբեռնել կայք և ուսումնասիրել այն:
Face.com API-ն բարելավում է ծառայությունների որակը` դրանք համալրելով նոր հնարավորություններով:











































