Հյուսիսային ծովում գտնվող Total ընկերության հորատման հարթակում գազի արտահոսքի հետևանքով առաջացած հրդեհի օջախը վերացվել է: Այս մասին այսօր հայտնում է Agence France-Presse-ը:
Մեկ շաբաթ առաջ Շոտլանդիայի ափերից 240 կմ հեռավորությամբ գտնվող Elgin հարթակում այրվել է նավթին ուղեկից գազի լապտերը: Եթե արտահոսող գազը փոխազդեցության մեջ մտներ կրակի հետ, ապա տեղի կունենար հզոր պայթյուն: Այսօր Total-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հրդեհի բռնկման վտանգը նվազել է, քանի որ նավթին ուղեկից գազի պաշարն ամբողջությամբ այրվել է:
Elgin հարթակում գազի արտահոսքը հայտնաբերվել է մարտի 25-ին: Հաջորդ օրը Total-ի աշխատակիցները հայտնաբերել են բռնկում, որը գազի այրման մասին էր վկայում, ապա դրանից հետո հայտարարվել է պայթյունի վտանգի մասին: Հարթակից տարհանվել են 238 աշխատակիցները: Ոչ ոք չի տուժել:
Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն: Total-ը դեռ չի պարզել` արդյո՞ք գազի արտահոսքն առաջացել է աշխատակիցներից մեկի մեղքով:
Հյուսիսային ծովում վթարի պատճառով Total-ը կրել է 10 մլրդ դոլարի վնաս: Ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 8 տոկոսով:










































