Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

«Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը կարողանան հետեւել Վրաստանի օրինակին, Կովկասը կբարգավաճի»

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ գտնվող գեղեցիկ, լեռնային, բարեբեր տարածքում շատ հաճախ են կռվել, վերջին անգամ` 2008թ. օգոստոսին պատերազմել են Ռուսաստանն ու Վրաստանը, եւ դա անակնկալ չէր, լարվածությունը Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ ամիսներ շարունակ է աճել: Անդրադառնալով Թոմաս դե Վաալի նոր գրքին` «Էկոնոմիստ» հանդեսը նշում է, որ հեղինակի համոզմամբ, Կովկասում բոլոր պատերազմներն անցյալի եւ ներկայի համար են, եւ այդ տարածաշրջանը հասկանալու համար անհրաժեշտ է դրա պատմությունն իմանալ։
Նախկիմում լրագրող Թոմաս դե Վաալն այժմ Վաշինգթոնում աշխատում է Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամում, նա տարածաշրջանի, հատկապես` Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Չեչնիայի հարցերով փորձագետ է, մի շարք գրքերի հեղինակ։ «Էկոնոմիստ»-ն ափսոսանքով է նշում, որ նոր գրքում հեղինակը չի արծարծել Ռուսաստանի առավել անկայուն եւ վտանգավոր շրջանի` Չեչնիայի խնդիրը։ Նա համառոտ ներկայացրել է տարածքի պատմությունը, բայց նույնիսկ այդ սեղմ ձեւաչափում կարողացել է փոխանցել մի քանի չափազանց ուշագրավ հանգամանքներ, օրինակ, այն, որ Կովկասում է աշխարհում լեզուների ամենաբարձր խտությունը, եւ որ 1900 թվականին աշխարհում Ադրբեջանն էր առաջինը նավթարդյունահանողների շարքում։ Սակայն պատմությունն իրական զարգացում է ստացել այն ժամանակ, երբ Ռուսաստանում 1917 թ. հեղափոխության հետեւանքով հարավկովկասյան երեք երկրները ձեռք են բերել անկախություն, որը երկար չի տեւել։ Վերջին զարգացումների համատեքստում մեծ հետաքրքրությամբ ես ընթերցում այն մասին, որ 1918թ. մենշեւիկյան Վրաստանը դաժան պատերազմ է մղել` Աբխազիան կլանելու համար։
Ի վերջո, Կարմիր բանակը հսկողություն է սահմանել այդ երեք երկրների նկատմամբ, եւ դրանք դարձել են Խորհրդային Միության մասը։ Այն, որ Ստալինը վրացի էր, որեւէ կերպ տարածաշրջանը վայրագություններից չի փրկել։ Միաժամանակ, հեղինակը նշել է, որ խորհրդային կարգը ոչ բոլոր առումներով էր բացասական Կովկասի համար, որը հիմնականում խուսափել է Երկրորդ աշխարհամարտի ավերներից եւ հետագայում դարձել խորհրդային վերնախավի հանգստի սիրված վայրը։ Զարմանալի զուգադիպությամբ, Ռուսաստանի բոլոր երեք վերջին արտգործնախարարները առնչություն ունեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ։ Թոմաս դե Վաալը նշել է, որ ներկայիս նախարար Սերգեյ Լավրովի մայրը ազգությամբ հայ է Թբիլիսիից։
Թոմաս դե Վաալի փոխանցմամբ, Խորհրդային Միության փլուզումն է հանգեցրել այսօրվա խնդիրների մեծ մասի առաջացմանը։ Ազգայնամոլության բռնկումը, որին նպաստել է մտավորականության մի հատվածը, պատերազմի է հանգեցրել Վրաստանի ներսում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։ Դրա այսօրվա արդյունքը Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի «սառեցված հակամարտություններն» են։ «Էկոնոմիստ»-ը նշում է, որ դե Վաալը արդարացիորեն չի հավանում «սառեցված հակամարտություն» տերմինը, որովհետեւ ԼՂ-ի շփման գծում շարունակ զինվորներ են զոհվում, իսկ 2008 թվականի պատերազմն էլ վկայում է, թե որքան արագ է «սառեցված հակամարտությունը» հասնում եռման կետին։
Հանդեսը նշում է, որ Թոմաս դե Վաալի այս գրքի ընթերցումից հանգում ես մի կարեւոր եզրակացության` Արեւմուտքի անտարբերության մասին։ Այն դրսեւորվել է 90-ականներին, երբ Ռուսաստանը հրադադարը հսկելու եւ խաղաղապահներ ուղարկելու ազատություն է նվաճել, թեպետ ակնհայտորեն հանդիսացել է շահագրգիռ կողմ։ Դրանից տասը տարի անց Արեւմուտքը ոգեւորվել է Միխեիլ Սահակաշվիլիի «վարդերի հեղափոխությամբ» եւ խոսել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հնարավորության մասին, սակայն օգնության չի եկել Սահակաշվիլիին, երբ վերջինս չափն անցել ու 2008-ի աղետալի պատերազմն է հրահրել։
ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսակցություններն ավարտվել են, իսկ Բրյուսելում ոչ ոք չի խոսում Եվրամիությանն այդ երեք երկրների անդամակցելու հեռանկարի մասին։ Թերեւս լավագույն դասը, որ երեք երկրները կարող են քաղել, այն է, որ դրսից աջակցություն եւ միջամտություն ակնկալելու փոխարեն հարկ է հայացքը ներս ուղղել եւ սեփական ուժերով սեփական կարիքները հոգալ։
«Էկոնոմիստ»-ը նշում է, որ Թոմաս դե Վաալը որոշ չափով օբյետիվ չէ Սահակաշվիլիի վերաբերյալ. այո, ինչպես պատերազմի ընթացքը վկայեց` նա չափից դուրս կամակոր է եւ հեղինակապաշտ, բայց դրա հետ մեկտեղ նա կարողանում է արդիականացնել եւ բարեփոխել Վրաստանը, ձերբազատվելով խորհրդային ժառանգության մնացորդներից։ Ապա «Էկոնոմիստ»-ը գրում է. «Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը կարողանան հետեւել Վրաստանի օրինակին, Կովկասը կբարգավաճի, ինչը, վստահաբար, կոնֆլիկտները լուծելու լավագույն ուղին է»,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում