Դերասան-երգիծաբան Հովհաննես Ազոյանը երեկ ներկա է գտնվել ՀԱԿ հանրահավաքին: Դերասանն իր ներկայությունը բացատրեց պարզ քաղաքացիական ակտիվությամբ: Նա նշեց, որ իրեն դուր է գալիս ՀԱԿ համամասնական ցուցակը և այն պատգամավորների թեկնածուները, ովքեր ներկայացված են ցուցակում: Այնպես որ, նրա համար շատ հաճելի էր այնտեղ գտնվել: «Ես այնտեղ հանդիպեցի Խաչատուր Սուքիասյանին, և մենք շատ հաճելի զրուցեցինք: Ես կցանկանայի, որպեսզի նրան գրանցեին որպես պատգամավորի թեկնածու, և դա իշխանության կողմից անառողջ քայլ եմ համարում»:
Խոսելով Մաշտոցի պուրակում տեղի ունեցող ակցիաներից՝ նա ասաց, որ չի հասկանում գործողությունների ընթացակարգը: Հովհաննեսը նշեց, որ հաճախ գալիս է պուրակ և զգում է, որ շոուի մասնակից է. «Ես չեմ հասկանում գործողությունների կանոնակարգը և ձևաչափը: Չեմ հասկանում՝ դա ճիշտ է, թե սխալ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր այստեղ են, բացի նրանցից, ովքեր շոու են անում, ազատ իրենց կամքն են արտահայտում և անօրինական ոչինչ չեն անում: Նրանց նեղացնելը ես համարում եմ սխալ»:
Այն հարցին՝ եթե նստացույց սկսվի, կմիանա՞ ակտիվիստներին, պատասխանեց, որ մեկ օրով կմիանա:









































