Ֆիլիպինների ափերին 400 ուղևոր տեղափոխող Azamara Quest զբոսանավում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ֆիլիպինյան ռադիոն:
Զբոսանավը Մանիլայից ծով էր դուրս եկել մարտի 28-ին և շարժվում էր դեպի մալայական Սանդական նավահանգիստ: Նավավարների խցիկում բռնկված հրդեհի հետևանքով նրանցից մեկը թեթև վնասվածքներ է ստացել: Նրանք կորցրել են նավաղեկի կառավարումը, քանի որ հրդեհը վնասել է երկու շարժիչները: Այս պահին զբոսանավն անշարժ կանգնած է Սուլու ծովում:
Իշանությունները փրկարար նավ են ուղարկել աղետի վայր:
Azamara Quest-ը կառուցվել է 2007թ., տեղավորում է շուրջ 700 ուղևոր: Զբոսանավի օպերատորն է Azamara Club Cruises ընկերությունը, որը պատկանում է նորվեգա-ամերիկյան Royal Caribbean Cruises հոլդինգին:











































