Ավստրալիայի արևմտյան ափին շնաձկան հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ոստիկանությունից հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Պերտ քաղաքից 200 կմ հարավ:
Զոհվածը՝ ընկերոջ հետ ստորջրյա լողով է զբաղված եղել: Նրա ընկերը շնաձկան հարձակումից չի տուժել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










































