«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ` երեկոյան, ՀՀԿ գրասենյակում հերթական գիշերային նիստն է տեղի ունեցել: Այն անցել է առանց անակնկալների:
«Մեր տեղեկություններով` բարձրաստիճան հանրապետականները հավաքվել են կուսակցության գրասենյակում` հաստատելու (որոշները` ծանոթանալու) կուսակցության նախընտրական ծրագիրը: Ըստ ականատեսների` այն կոմունիստական կարմիր գույնի գծավոր «դիզայն» ունի, իսկ բովանդակության մասին առայժմ ոչ մի խոսք չի ասվում:
«Ժողովուրդ»-ի` ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մանրամասնորեն պատմել է, թե Սեուլում ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «պորտը տեղը դրել»` մոռանալով, որ մինչ ինքը Հայաստան կհասներ, այստեղ բոլորն արդեն տեղյակ էին այդ բանավեճի մասին»: