Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Երևանում խմելու ջրի թունավորման դեպք է արձանագրվել: Ամենայն հավանականությամբ, ջրի թունավորման պատճառը կոյուղու խողովակների վնասումն է, սակայն բացի փորձագետներից` խնդրով զբաղվում է նաև Ազգային անվտանգությունը: Ներքին հրահանգ կա, որ քանի դեռ ճշտված չեն դեպքի պատճառները և ընդգրկումներն ազգաբնակչությանը ոչինչ չասել` ավելորդ խուճապից խուսափելու համար:
Թունավորումից խուսափելու համար խորհուրդ է տրվում խմել ու օգտագործել միայն եռացրած ջուր: