Շուտով Ստեֆանո Գաբբանա և Դոմենիկո Դոլչե դուետը մեծ էկրան կբարձրանա: Իտալացի դիզայներները Վուդի Ալենի նոր` «Սիրով դեպի Հռոմ» կինոնկարում հանդես են եկել էպիզոդիկ դերերում: Ամենաուշադիր հանդիսատեսը կնկատի նրանց մասնակցությամբ կարճ դրվագը, որտեղ դիզայներները, որպես Ռուջերո Լեոնկավալլոյի Pagliacci օպերայի սիրահարներ, Հռոմի Argentina թատրոնում են:
Fashiontime-ի փոխանցմամբ` նոր ֆիլմը բաղկացած է 3 մասից: Նոր ֆիլմի դերասանական կազմը կարծես աստղաբույլ լինի: Ֆիլմում խաղում են Պենելոպա Կրուզը, Էլեն Փեյջը, Ջեսսի Այզենբերգը և օսկարակիր դերասան Ռոբերտո Բենինին: Ի դեպ, վերջին մասում Վուդի Ալենը ևս ցույց է տվել իր դերասանական ունակությունները:
Ֆիլմի նկարահանման ժամանակ հերոսների կոստյումների հետ կապված խնդիրներ չեն առաջացել: Նրանց տրամադրության տակ է եղել Dolce & Gabbana–ի 2012-ի գարուն-ամառ հավաքածուն:








































