Այսօր հրատարակված գիտական հետազոտության համաձայն՝ Ալբերտ Էյնշտեյնը ճիշտ է եղել տիեզերքի ընդարձակման վերաբերյալ իր գաղափարներում:
Daily Mail-ը գրում է, որ այս մասին Էյնշտեյնի տեսակետն այժմ կարող է օգնել հասկանալ տիեզերքի ընդարձակման առեղծվածը:
Մանչեսթերի համալսարանում անցկացված գիտական համաժողովի ժամանակ մի քանի գիտնականներ հայտնել են ամենահստակ չափումների արդյունքներն այն մասին, թե երբ է տիեզերքի ընդարձակումն արագացել:
Սա նշանակում է,որ, օգտագործելով հարաբերականության ընդհանուր տեսությունը, կարելի է հասկանալ տիեզերքի ընդարձակվելը:
Արդյունքները կօգտագործվեն պարզելու համար, թե ինչն է ընդարձակման արագացման պատճառ հանդիսանում և ինչու:




































