Քրիս Համֆրիսն օրինական փաստաթղթեր է ներկայացրել` պնդելով, որ Քիմ Քարդաշյանի պարտավորությունն է տեղեկացնել, թե որքան եկամուտ է զույգն ունեցել իրենց ամուսնության 72 օրերի ընթացքում: Միևնույն ժամանակ Քրիսը գտնում է, որ Քիմն իրավունք չունի ծախսել այն գումարը, որը ստացվել է իրենց հարսանեկան նվերների վաճառքից։
TMZ-ը գրում է, որ Քրիսի դատապաշտպանը կպահանջի, որ Քիմն ազնիվ գտնվի և նախկին ամուսնուն տեղյակ պահի բոլոր ակտիվների մասին:
Փաստաթղթերում դատապաշտպանը նաև գրում է, որ Քիմն իրավունք չունի համատեղ սեփականությունը, որպես նվիրատվություն, տրամադրել բարեգործական ընկերություններին՝ առանց ամուսնու համաձայնության:
Հիշեցնենք, որ Քիմը հարսանիքի ընթացքում ստացած նվերների համարժեք գումարի կրկնակի չափով նվիրաբերել էր բարեգործական մի ընկերության:











































