Լոնգ Բիչից Փորթլենդ թռչող Alaska Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի անձնակազմը 3 և 8 տարեկան երեխաների տարօրինակ վարքի պատճառով խնդրել է ոստիկանությանը դիմավորել չվերթը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեպքը տեղի է ունեցել մարտի 27-ին: Երեխաները չարություն են արել, հրաժարվել են նստել տեղերում և կապել ամրագոտիները: Սակայն չի հաղորդվում՝ ի վերջո, հաջողվե՞լ է թռիչքի ժամանակ նրանց նստեցնել:
Փորթլենդում վայրէջք կատարելուց հետո ոստիկանները զրուցել են երեխաների ընտանիքների հետ: Այնուհետև ավիաընկերության ներկայացուցիչը բացատրել է անվտանգության կանոններին հետևելու անհրաժեշտությունը:










































