Թուրինի «Յուվենթուս»-ի ղեկավարությունը շարունակում է նոր պայամանագրեր առաջարկել ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստներին: Իտալական լրատվամիջոցների տեղեկացմամբ` մոտ օրերս նոր պայմանագիր կառաջարկվի նաև 27-ամյա հարձակվող Ալեսանդրո Մատրիին և 24-ամյա պաշտպան Լեոնարդո Բոնուչիին: Ֆուտբոլիստների նոր համաձայնագրերը նախատեսված կլինեն մինչև 2017 թվականը:
Հիշեցնենք, որ Մատրին ընթացիկ մրցաշրջանում «Յուվենթուս»-ի կազմում անցկացրել է 26 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ, իսկ Բոնուչին մասնակցել է 23 հանդիպմա և դարձել 1 գոլի հեղինակ:







































