Աֆղանստանում ոստիկանը կրակել է 9 ծառայակիցների վրա, երբ վերջիններս քնած են եղել անցակետում: Ինչպես հաղորդում է BBC-ն, զոհերի մեջ է եղել նաև սպանողի հարազատ եղբայրը, ինչպես նաև անցակետի պետը և նրա երկու որդիները:
Հաղորդվում է, որ հանցագործը թաքնվել է՝ իր հետ վերցնելով սպանվածների զենքերը: Սպանութան դրդապատճառը դեռ հայտնի չէ, սակայն իշխանությունները կասկածներ ունեն, որ դրանում ներքաշված են թալիբները:










































