Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 1-3-ը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Տուոմիոյան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ Ֆինլանդիայի արտգործնախարարն Ադրբեջանում հանդիպելու է մի շարք պաշտոնատար անձանց հետ և քննարկելու է երկկողմանի հարաբերությունների հարցն ու միջազգային կառույցներում համագործակցությունը:








































