Saturday, 13 06 2026
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
17:10
Իրանը ներում է շնորհել մահապատժի դատապարտված 139 մարդու
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան
Ռուսաստանի բանակն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին
Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից

Մեկնարկեց Հայաստան-Իտալիա զբոսաշրջության զարգացմանն ուղղված համաժողովը

Քիչ առաջ Երևանի «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց «Հայաստան-Իտալիա. Զբոսաշրջության զարգացման հնարավորությունները» խորագրով համաժողովը: Այն անցկացվում է Հայաստանի և Վենետո մարզի միջև զբոսաշրջության խթանմանը նվիրված «Սուրբ Ղազարից դեպի Արարատ» ծրագրի շրջանակներում: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, համաժողովի նպատակն է ամրապնդել Հայաստանի և Իտալիայի միջև տուրիստական, մշակութային կապերը, ամրապնդել նոր տուրիստական հոսքերը, երկու երկրների համապատասխան մարմիններին միմյանց ավելի ճանաչելի դարձնել:

Ըստ նրա՝ քննարկմանը հրավիրված են ոլորտի և՛ մասնավոր հատվածը, և՛ հասարակական կազմակերպությունները, ներկա են Իտալիայի դեսպանը Հայաստանում, Վենետիկի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցչական կազմը և տուրիստական խթանման գործակալության ներկայացուցիչները:

Փոխնախարարը համաժողովը գնահատեց եզակի և շատ բացառիկ։ Հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ իտալական զբոսաշրջության շուկայի հետաքրքրությունը՝ ասաց, որ պատրաստ են մեկ անգամ ևս քննարկել զարգացման հեռանկարները, վեր հանել խնդիրները։

«Վեր հանել այն խոչընդոտները, որոնք նկատում են մեր իտալացի գործընկերները, վերջիններիս հետ քննարկել տուրիստական հոսքերն ավելացնելու խնդիրները և, ինչու չէ, հաշվի առնելով Իտալիայի մշակութային հսկայական ներուժը և փորձը՝ քննարկել հնարավոր ծրագրերը»,- մանրամասնեց փոխնախարարը:

Համաժողովին հանդես եկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Բրունո Սկապինին, Վենետիկի առևտրային պալատի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Բաիոչին և Վենետիկի Մխիթարյան միաբանությունից՝ Տիգրան Կարապետյանը: Բացմանը կհաջորդեն կլոր սեղաններ, ելույթներ, ուսումնասիրություններ: Համաժողովը կավարտվի 14.30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում