Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 20 մարդու, որոնք կասկածվում են ծայրահեղ իսլամիստական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ:
Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, մասնավորապես ձերբակալություններ են արվել Թուլուզում, որտեղ ավելի վաղ ալժիրական ծագմամբ ահաբեկիչ Մուհամադ Մերան 7 մարդ, այդ թվում 3 երեխա էր սպանել: Ինքը՝ Մերան, սպանվել է ոստիկանության հատուկ գործողության արդյունքում: Ոստիկանները ձերբակալել են նրա եղբորը և մեղադրանք ներկայացրել Մերայի հանցագործություններին մասնակցելու մեջ:










































