Apple ընկերությունը հինգշաբթի օրը հաղորդել է, որ համաձայնություն է կնքել Foxconn-ի հետ` ընկերության գործարաններում աշխատանքային պայմանները բարելավելու հարցում:
Reuters-ի փոխանցմամբ` Foxconn-ը պատրաստում է ավելացնել աշխատատեղերը, կրճատել աշխատանքային ժամերը, մեծացնել աշխատողների անվտանգությունը և ընդհանրապես բարելավել աշխատանքային պայմանները:
Ընկերություններն այս քայլն իրականացնում են` ի պատասխան ընդհանուր հետաքննության, որն անցկացվել էր արտասահմանյան ամերիկյան ընկերություններում:
Ընկերությունը համաձայնվել էր, որ Ազնիվ աշխատանքի ասոցիացիան իրականացնի հետաքննությունը:









































