ԱՄՆ տնտեսությունը կվերականգնվի, և կարձանագրվեն մինչճգնաժամային շրջանի տնտեսական ցուցանիշները: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ պահուստային դաշնային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեն` նշելով, որ տարեկան աճը կգրանցվի մոտ 3%: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Բերնանկեն այս մասին հայտարարել է Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում, դասախոսության ժամանակ: Համաձայն նրա կողմից ցուցադրված գրաֆիկի` վերջին 12 տարիների ընթացքում ԱՄՆ տնտեսական միջին տարեկան ցուցանիշը կազմել է 3%: 2009թ.-ին այդ ցուցանիշը կազմել է 2.5%: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ տնտեսությունը կարձանագրի 3%-անոց աճ, սակայն չի նշել, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա:







































