GigaOM պարբերականը գրել է, որ Google կորպորացիան կարող է արդեն ապրիլի սկզբին պաշտոնապես թողարկել իր «ամպամած» պահուստարան ծառայությունը՝ Google Drive (GDrive), օգտվողների տվյալների պահպանման համար: Այս մասին հաղորդում է Вести.Ru-ն:
Ըստ պարբերականի՝ պայմանական GDrive կոչվող տարբերակը կստանա առանձին տիրույթ: Այն հասանելի կլինի հաճախորդ-ծրագրի և վեբ-ինտերֆեյսի միջոցով:
Բացի այդ, Google-ը կթողարկի API-ի ծրագրավորման անհրաժեշտ ինտերֆեյսեր:
Այս ամենի մասին խոսակցությունները սկսվել էին դեռ 2006թ., սակայն այնուհետև ալևս ոչ մի տեղեկություն չկար, մինչև որ 2012թ. փետրվարին The Wall Street Journal պարբերականը հայտնեց, որ Gdrive-ն արդեն պատրաստ է և շատ օգտագործողների համար կլինի անվճար:
Google-ը շարունակում է մնալ վերջին խոշորագույն ինտերնետ-ընկերություններից մեկը, որը չունի սեփական մասնագիտական ֆայլերի պահպանման համակարգ: Microsoft-ը ունի SkyDrive, Amazon-ը՝ Cloud Drive, իսկ Apple-ը՝ iCloud:









































