Ադրբեջանի մաքսային մարմինները տեղեկություններ են հրապարակել Ռուսաստանի հետ առևտրային բալանսի մասին: Ըստ այդմ` անցած տարի Ադրբեջանից Ռուսաստան արտահանումը կազմել է մոտ 773,5 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը` մոտ 1144 միլիարդ: Այսինքն` Ռուսաստանի հետ առևտրային դեֆիցիտը մոտ 371 միլիարդ դոլար է կազմում: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դեֆիցիտն աճել է 45 միլիարդով: Ռուսական ուղղությունը ադրբեջանական արտահանման միայն 3.6 տոկոսն է կազմում, այնինչ ռուսական ապրանքները ադրբեջանական ներկրման 17.3 տոկոսն է զբաղեցնում: