Իրանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ չնայած Թուրքիան ու Իրանը հանդիսանում են անկախ պետություններ, ունեն ընդհանուր թշնամիներ.
«Գերիշխողները չեն ցանկանում Իրանի ու Թուրքիայի զարգացումը: Թեհրանն ու Անկարան չետք է խաբվեն նրանց խորամանկ քաղաքականությունից, որոնք չեն ցանկանում տարածաշրջանում Իրանի ու Թուրքիայի հզորացումը: Իրանի ու Թուրքիայի միջև տնտեսական, քաղաքական ու էներգետիկ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Իրանն ու Թուրքիան հետագայում նույնպես զարգացնելու են իրենց հարաբերությունները»:
Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան աջակցում և հետագայում նույնպես աջակցելու է խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի գործածման հարցում Իրանի դիրքորոշմանը: Նա հավելել է, որ Թուրքիան ու Իրանը պետք է օգտագործեն իրենց ողջ պոտենցիալը՝ փոխհարաբերությունների զարգացման համար:









































