Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Մեսութ Օզիլը համարվում է Լա Լիգայի ընթացիկ առաջնության լավագույն խաղարկողը. կիսապաշտպանը 14 արդյունավետ փոխանցում է կատարել: Ցուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է Անխել Դի Մարիան, ով դարձել է 13 գոլային փոխանցման հեղինակ:
«Արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստը գտնվում է լավ մարզավիճակում: Նշենք, որ 14 խաղարկումներից 9-ը կատարվել են 2012 թվականին, ինչն էլ հանդիսանում է ֆուտբոլիստի բարձր խաղային որակների ապացույց:
Մեսութի արդյունավետ փոխանցումների մեծ մասը հասցեագրված է Կարիմ Բենզեմային, վերջինիս հաջորդում են Քրիշտիանու Ռոնալդուն և Սերխիո Ռամոսը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 2010/2011 մրցաշրջանի ընթացքում գերմանացին 17 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:








































