ՀՀ տարածքում Արաքս գետի գարնանային վարարումների վտանգը կանխելու համար կառավարությունը գյուղատնտեսության նախարարությանն այսօր հատկացրեց 6 մլն դրամ: Իչպես այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարությունը պետք է առաջարկներ ներկայացնի, թե 7 ռիսկային գոտում ինչ կանխարգելիչ միջոցառումներ արժե իրականացնել:
ՀՀ տարածքում Արաքս գետի գարնանային հեղեղումների ու սելավների ժամանակ գետի առափնյա բնակավայրերի բնակչության անվտանգությունն ապահովելու, գյուղատնտեսական հողատեսքերն ու հողատարածքները վարարումներից, սելավներից ու ջրածածկումներից պաշպանելու նպատակով Արաքս գետի հիմնահարցերի Միջգերատեսչական հանձնաժողովն իրականացրել էր գետի ափամերձ ինժեներական կառույցների ուսումնասիրություններ, որոնց ընթացքում բացահայտվել էին նշված կառույցների առավել վտանգավոր հատվածները, մասնավորապես՝ ՀՀ Արմավիրի մարզի Մարգարա և Երվանդաշատ համայնքները, ՀՀ Արարատի մարզի Երասխ, Սուրենավան, Եղեգնավան և Դվին համայնքները, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Երևան-Մեղրի-Ագարակ ավտոմայրուղու 400 գծամետր երկարությամբ ափամերձ հատվածները:
ՀՀ ԱԻՆ կանխատեսումներով Արաքս գետի 2012թ. գարնանային վարարումների առավելագույն ելքը գնահատվում է 900խմ վրկ, որը 18-20 տոկոսով գերազանցում է 2011թ. համապատասխան ցուցանիշները:










































