TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների քանակը մոտենում է 18,000-ին: Ներկայիս դրությամբ Թուրքիայում է գտնվում 17,655 սիրիացի փախստական:
Նրանց տեղավորել են Հաթայի, Քիլիսի ու Գազիայնթեփի ճամբարներում: Երեկ նրանց տեսակցել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Հայրի Քըվրըքօղլուն, ով ցանկացել է անձամբ ծանոթանալ սիրիացի փախստականների դրությանը:








































