Friday, 05 06 2026
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
14:30
Բրիտանիան և Ֆրանսիան կգլխավորեն Հորմուզի նեղուցի ականազերծման առաքելությունը
«Երևանի գինու օրերը» փառատոնի ընթացքում մի շարք փողոցներ փակ կլինեն
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը

Որ խոսքը չմնա հանրության բերանում

Խորհրդարանի ընտրությանը նախապատրաստական գործողություններին զուգահեռ, հանրային տարբեր շրջանակներում ընթանում են նաև քննարկումներ ընտրությունների բոյկոտի վերաբերյալ:
Կա կարծիք, որ ներկայիս ընտրությունը ձևականություն է, թատրոն, իշխանության սցենար, որին մասնակցելով, ընդդիմադիր ուժերն ընդամենը նպաստում են Սերժ Սարգսյանի և նրա իշխանության լեգիտիմացմանը: Ասել, թե այդ կարծիքը հիմնազուրկ է, անշուշտ կլինի սխալ: Ավելին, այն թերևս պակաս հիմնավոր չէ, քան կարծիքը, որ պետք է իշխանափոխության և համակարգային փոփոխությունների համար պայքարում օգտագործել նաև հերթական ընտրությունները, որպես պայքարի միջոց, ճանապարհ, հանգրվան այդ ճանապարհին: Բոյկոտի տարբերակը նույն կերպ մի ճանապարհ է, որի գոյության տրամաբանական հիմքերը պակաս չեն, քան ընտրությանը մասնակցելու որոշման տրամաբանական հիմքերը, որ հանրությանը ներկայացնում են ասենք Հայ ազգային կոնգրեսը, Ժառանգությունը և Ազատ դեմոկրատները, Դաշնակցությունը:

Սակայն, մյուս կողմից, բոյկոտի տարբերակն էլ պետք է ստանա հեռանկարային հիմնավորում, քանի որ միայն հայտարարելը, թե ընտրությանը մասնակցելով՝ քաղաքական ուժերը լեգիտիմացնում են իշխանությանը, բոյկոտի առավելության բավարար հիմք չէ, բավարար հավաստիք չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանում իշխանության լեգիտիմությունն ունի բոլորովին այլ կառուցվածք, քան այն, թե ինչ ուժեր են մասնակցում այդ իշխանության ձևավորման գործընթացում թեկուզ թատրոնի վերածված ընտրությանը: Իշխանության լեգիտիմությունը Հայաստանում առավելապես հոգեբանական խնդիր է, որ առկա է հանրային պատկերացումների հիմքում:

Անկախ ընտրությանը այս կամ այն ընդդիմադիր ուժի մասնակցությունից և անկախ այդ մասնակցությամբ ունեցած դերակատարությունից և հետո հանրությանն ուղղված մեսիջներից, քաղաքացիները բացարձակապես սեփական պատկերացումների, ընկալումների, դիտարկումների և զգացողության սահմաններում են որոշում իշխանության լեգիտիմ լինելը, ձևավորում իշխանության ճանաչումը: Ընդդիմությունը կարող է հայտարարել չմասնակցելու մասին, բայց քաղաքացին իշխանությանն ընդունի որպես լեգիտիմ, և հակառակը՝ մինչև այսօր որևէ լուրջ ընդդիմադիր ուժի չի բոյկոտել Հայաստանի խորհրդարանի կամ նախագահի ընտրությունները, բայց Հայաստանում 1995-96 թվականներից ի վեր չկա լեգիտիմ խորհրդարան և լեգիտիմ նախագահ, բացառությամբ թերևս 1999 թվականին ձևավորված խորհրդարանի, որի պարագայում աշխատեցին մի շարք գործոններ և ձևավորվեց լեգիտիմության դաշտ, ինչն իհարկե բացարձակապես կապ չունի այդ խորհրդարանի իրական որակի, պետական շահին և հեռանկարներին դրա համապատասխանության բաղադրիչի հետ: Բայց դա իհարկե արդեն այլ խոսակցության նյութ է:

Այդպիսով, ընտրությանը ընդդիմադիր ուժերի մասնակցել-չմասնակցելը չէ, որ պայմանավորելու է իշխանության ներհասարակական լեգիտիմությունը: Ինչ վերաբերում է արտաքին լեգիտիմությանը, ապա այստեղ էլ գործոններն ու հանգամանքները այլ են, կրում են առավելապես աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական բնույթ, մոտիվ: Եթե արտաքին քաղաքական կենտրոնների համար հարկավոր է ճանաչել իշխանությունը որպես լեգիտիմ, ապա ընդդիմության բոյկոտը նրանց համար ոչ միայն չի լինի խանգարող հանգամանք, այլև նույնիսկ կնպաստի առավել հեշտությամբ հիմնավորել Հայաստանի իշխանությանը որպես լեգիտիմ իշխանություն ճանաչելու որոշումը: Իսկ եթե չկա այդպիսի անհրաժեշտություն և որևէ կենտրոնում քաղաքական շահը պահանջում է ոչ լեգիտիմ ճանաչել Հայաստանի իշխանությանը, կամ այսպես ասած, չճանաչել դրա լեգիտիմությունը, ապա կասկած չկա, որ առանց ներքին բոյկոտի էլ այդ կենտրոնները կգտնեն հիմքեր և տարբերակներ: Եվ եթե նույնիսկ չգտնեն էլ, ապա միևնույն է, հազիվ թե չհամարձակվեն իրենց այդ դիրքորոշումն արտահայտել, կամ Հայաստանի իշխանությունից ամաչեն կամ անհարմար զգան: Հետևաբար, բոյկոտի մարտավարության տեսանկյունից, իշխանության լեգիտիմության հարցը բացարձակապես բավարար և համոզիչ փաստարկ չէ: Անհրաժեշտ են առավել հեռանկարային, երկարաժամկետ կամ միջնաժամկետ փաստարկներ, թե ինչ է առաջարկվում հանրությանը, և թե այդ առաջարկի պարագայում ինչու է հատկապես անհրաժեշտ չմասնակցել ընտրությանը, ինչով կխանգարի մասնակցությունը: Առայժմ, հասարակական-քաղաքական միջավայրում չկան այդպիսի փաստարկներ, դրանք չեն ձևակերպված հստակ և ներկայացված չեն հանրային շերտերին:

Ինչ վերաբերում է քաղաքացիական դիմադրության գաղափարին, ապա դա միարժեքորեն անվիճելի գաղափար է, սակայն ընտրությանը մասնակցել-չմասնակցելը հազիվ թե էական նշանակություն ունի այդ գաղափարի առաջխաղացման համար: Ավելին, ընտրական շրջանի ակտիվությունը կարող է նպաստավոր լինել գաղափարի տարածման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից, քանի որ համընդհանուր քաղաքական միօրինակության կամ միատարության պատկերի վրա, նոր մոտեցումներն ու նոր շեշտադրումները կարող են առավել ցայտուն և ակնառու լինել հասարակության համար: Այստեղ խնդիրը պարզապես այն է, որ պետք է հանրության առաջ ճիշտ դրվեն շեշտադրումները և չլինեն հաղթանակի մասին պաթետիկ կոչեր, որոնք, ի դեպ, արդեն իսկ հնչում են և ըստ էության դեստրուկցիայի տեսանկյունից ականապատում են առաջիկա ճանապարհը: Պետք է նախընտրական այս շրջանում ձևակերպվի ոչ թե հաղթանակը խորհրդարանի ընտրությանը, այլ քաղաքացիական հաղթանակը որպես հստակ պատկերացում, որում խորհրդարանի ընտրությունը մի գործընթաց է ընդամենը: Այսինքն, խնդիրը քաղաքացիական հաղթանակ հասկացության ձևակերպումն է, մատչելի փաթեթավորումն ու մատուցումը, ոչ թե պաթետիկ կոչերը, ռոմանտիկ կարգախոսներն ու անգամ տղայական աղմուկ-աղաղակը, որը ընտրական գործընթացի ընթացքում կարող է ավելանալ, միևնույն ժամանակ բաարձակապես չավելացնելով քաղաքացիական հաղթանակի շանսը:

Բանն այն է, որ եթե խոսքը տևական գործընթացի մասին է, իսկ Հայաստանում կարծես ակնհայտ է, որ գործընթացը այդուհանդերձ լինելու է տևական և առնվազն չի սահմանափակվելու խորհրդարանական ընտրությամբ և գուցե նաև նախագահական ընտրությամբ, ապա աղմուկն ու աղաղակը առաջին հայացքից ինչքան ոգևորիչ, իրականում նույնքան էլ ուժասպառ անող հատկանիշ ունեն, փոխարենը չեն տալիս որևէ շոշափելի արդյունք: Չպետք է լռել, պետք է խոսել բարձր, խոսել հնարավորինս շատ, պարզապես պետք չէ աղմկել, որ հանրությունը հասկանա, թե ինչի մասին է խոսքը, և որ այդ աղմուկի մեջ էլ չխլանա այն խոսքը, որ անկասկած կասի հասարակությունը, կամ էլ այդ խոսքը չմնա հանրության բերանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում