Սոչիի բնակիչները Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ կսովորեն օրական մեկ անգլերեն բառ: Անգլերենի իմացությունն անհրաժեշտ է, որպեսզի 2014թ.-ին Սոչիի բնակիչները, Ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ, շփվեն քաղաք ժամանած մարզիկների պատվիրակությունների և լրագրողների հետ։
Նոր սոցիալ-կրթական նախագիծը՝ «Օրվա բառը», կյանքի կկոչվի այս տարի: Նախագիծը հաստատվել է քաղաքային վարչության կողմից:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ի թղթակիցը, Սոչիի բնակիչներին անգլերեն լեզվին կծանոթացնեն փողոցներում, խանութներում ու քաղաքային տրանսպորտում:
Ամենայն հավանականությամբ, առաջինը կսովորեն ողջույնի խոսքեր: Բացի այդ, օրական մեկ բառ կամ արտահայտություն կսովորեցնեն հեռուստատեսությամբ, ռադիոյով, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջով ու Սոչիի բուհերում:
Անգլերեն բառերը կգրվեն անգամ առևտրի կենտրոնի էկրաններին, գովազդային պաստառների վրա:










































