«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-Ավագը որոշել է աջակցել ԱՄՆ նախագահի թեկնածու, Հանրապետական Միթ Ռոմնիին:
Մասաչուսեթսի նախկին նահանգապետի ներկայացուցիչը հայտնել է, որ վաղը Հյուսթոնում նախատեսված է Ռոմնիի ու Բուշի հանդիպումը, որտեղ նրանք պատրաստվում են ԶԼՄ-ների առաջ հանդես գալ հայտարարությամբ:
Բուշ-Ավագը նախընտրական քարոզարաշվի ընթացքում մի քանի անգամ հանդես է եկել Ռոմնիի օգտին խրախուսական խոսքերով, սակայն ԱՄՆ նախկին նախագահը պաշտոնապես դեռ չի հայտարարել նրան աջակցելու մասին: ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը, սակայն, արդեն հայտարարել է այդ մասին:
Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ նախկին նախագահի աջակցությունը վկայում է այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը միավորվում է Ռոմնիի շուրջը այն ժամանակ, երբ նրա մրցակիցները` Ռիկ Սանտորումն ու Նյութ Գինգրիչը, կարող են մոտ ապագայում լքել նախընտրական քարոզարշավը:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:








































