Մարտի 28-ին, ժամը 03.30-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրատունյաց փողոցում, Երևանյան լճի հարևանությամբ, բախվել է մայթեզրին կայանված «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ «ՎԱԶ-2107» մակնիշի մեկ այլ ավտոմեքենայի:
Բախումների հետևանքով «ՎԱԶ-2109»-ի վարորդը, 3 ուղևորները և «ԲԻԴ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:





































