Այսօր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Սթիվեն Քեսսլերին և իրավական հարցերով օգնական Դավիթ Խաչատուրյանին:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի քաղաքավարական հանդիպման նպատակն էր նախարարի ծրագրերին, համակարգում ակնկալվող փոփոխություններին ծանոթանալը:
Հանդիպման ընթացքում նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությունները, ակնկալվող բարեփոխումների վերաբերյալ իր պատկերացումներն ու ծրագրերը, տրվեց նաև ոլորտում ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերի հակիրճ նկարագրությունը: Կողմերը քննարկեցին նաև հնարավոր համագործակցության ուղղությունները: