Այսօր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրեց նախարարությանը ենթակա կառույցներում առկա խնդիրները, ընդգծեց բարեփոխումների անհրաժեշտությունը, ներկայացվեց նաև ձեռնարկվելիք քայլերի հակիրճ բովանդակությունը: Կողմերը քննարկեցին հնարավոր համագործակցության ուղղությունները, ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ: