Չորեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսի ուսումնասիրությանն է ներկայացվել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և նրա վարչակազմի գործողությունների դատապարտող բանաձև:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», բանաձևը ներկայացրել են մի քանի ազդեցիկ հանրապետական սենատորներ, որոնց թվում է Ջոն Մաքքեյնը, ինչպես նաև անկախ սենատոր Ջոզեֆ Լիբերմանը:
Բանաձևի հեղինակները քննադատության են ենթարկում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Սիրիայի հարցում, իրենց կարծիքով, անհաջող գործողությունների համար: Նրանք պահանջում են ամերիկյան վարչակազմից ընդլայնել հաամգործակցությունը արաբական երկրների հետ՝ Սիրիայի ընդդիմությանն օգնություն (այդ թվում՝ ռազմական) ուղարկելու համար:
Իրենց օրենսիր գործընկերներին փաստաթղթի հեղինակները կոչ են անում ընդունել սիրիացիների «ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը»:
Բացի այդ, բանաձևում նշվում է երկիրը լքած քաղաքացիների համար անվտանգության գոտիներ ստեղծելու անհրաժեշտությունը:
Փաստաթուղթը պարտադիր ուժ չունի:








































