Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Սևծովյան նավատորմը վերջին տարիներին ֆիքսել է Թեոդոսիայից ոչ հեռու ընկած ջրատարածությունում թուրքական սուզանավերի ի հայտ գալը: Թեոդոսիայում է գտնվում նոր զինատեսակների փորձարկման կենտրոնը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Флаг Родины թերթի փոխխմբագիր Սերգեյ Գորբաչովը. «Թուրքական սուզանավերը Թեոդոսիայի մոտակայքում զբաղված են հետախուզական աշխատանքների իրականացմամբ: Ներկայումս թուրքական նավատորմում առկա է 14 սուզանավ:
Միևնույն ժամանակ Ռուսաստանի Սևծովյան նավատորմի միակ սուզանավը վերանորոգման համար գտնվում է Կրոնշտադտում: Մինչ ԽՍՀՄ-ի փլուզումը՝ 1970-1980-ական թվականներին, Թուրքիան նախընտրում էր իր սուզանավերը չմտցնել Սև ծովի ջրատարածություն, ուր գերիշխում էր խորհրդային նավատորմը»:











































