«168 ժամ»-ի տեղեկություններով` այս օրերին ՀՀԿ-ացվում են ամբողջական հիմնարկների` դպրոցների, հիվանդանոցների աշխատակազմեր:
«Վերջերս ստիպողաբար այդ կուսակցությանն են անդամագրվել նաև Երևանի թիվ 2 հիվանդանոցի և պոլիկլինիկայի բուժաշխատողները: Հիվանդանոցի աշխատակիցներին նաև հանձնարարվել է, որ առաջիկա օրերին այցելեն որևէ մեծամասնական ընտրատարածք և իրենց հաշվին անվճար բուժօգնություն մատուցեն ընտրողներին: Բժիշկները մեր թղթակցի հետ զրույցում դժգոհեցին, որ այդ օրերին թեև իրենք աշխատում են եռակի-քառակի ավելի ծանրաբեռնվածությամբ, բայց կազմակերպիչների կողմից չեն վճարվում:
Եվ ստացվում է, որ կուսակցությունն ընտրողների համար այդ բարեգործական ակցիան կազմակերպում է բժիշկների հաշվին»:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է այդ լուրը:
«Դա իրականությանը չի համապատասխանում: Մենք էլ լսել ենք, որ ԲՀԿ կամ այլ կուսակցություն են մտել»,- ասել է նա:







































