Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով The Next Web-ը, Google-ը մշակում է նոր պլատֆորմ, որը թույլ կտա թողարկել մեկնաբանությունների բլոգեր կողմնակի կայքերում:
Նմանատիպ արտադրանք են այսօր առաջարկում, օրինակ, Facebook և ВКонтакте ցանցերը, ինչպես նաև պակաս հայտնի Disqus, IntenseDebate և Echo ինտերնետ-ծառայությունները:
Նոր համակարգը, ըստ հրատարակության աղբյուրների, պատրաստվում են խորապես ինտեգրել ինտերնետ-հսկայի մյուս ծառայությունների հետ: Մասնավորապես՝ կողմնակի կայքերում թողնված մեկնաբանությունները կհայտնվեն որոնման արդյունքներում և Google-ի ցանցում:
Թե երբ տեղի ունենա Google-ի նոր պլատֆորմի թողարկումը՝ դեռ հայտնի չէ:










































