Իր սեփական այգում զբոսնելիս բժիշկ Ջոնսոնը պատահաբար նկատել մի հին կուժ: Երբ նա փորձել է կուժը հանել հողից, այն կոտրվել է, և դրա միջից թափվել են ոսկե ու արծաթե մետաղադրամներ:
Daily Mail-ը գրում է, որ բրիտանացի 53-ամյա բժիշկը մետաղադրամները գտել է այգում գտնվող փոսի մեջ, որը փորել էին իր տունը կառուցող շինարարները:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մետաղադրամները պատկանում են քաղաքացիական պատերազմի ժամանակներին և կարող էին 51000 ֆունտ սթեռլինգ արժենալ: Բժիշկը, սակայն, ստիպված է եղել 1640 թվականի մետաղադրամները հանձնել կառավարությանը:









































