Լուսինը Երկրի շուրջն է պտտվում ավելի քան 4 միլիարդ տարի: Այդ ողջ ժամանակահատվածում նրա կողքին անտեսանելի ուղեկից է եղել:
Մինիլուսինների գոյության մասին առաջին անգամ բարձրաձայնել են Արիզոնայի համալսարանի տիեզերական ուսումնասիրություններով զբաղվող մասնագետները: Գիտնականները մտադիր են լրջորեն զբաղվել մեքենայի մեծությամբ տիեզերական մարմինների ուսումնասիրմամբ:
Վերջին շրջանում գիտնականներին սկսել են մեծապես հետաքրքել այդ մարմինները, որոնք ենթադրաբար նախկինում աստերոիդներ են եղել: Գիտնականների կարծիքով` Երկիր մոլորակն իր ուղեծրում մշտապես առնվազն մեկ մինիլուսին ունի, այդ իսկ պատճառով Երկիրն իր ուղեծրով շարժվելիս հաճախ հանդիպում է անհարթությունների:







































