Ամերիկացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են աշխարհի «ամենադեպրեսաբեր» մասնագիտությունների ցանկը: Ուսումնասիրություններին մասնակցել է 18-64 տարեկան ավելի քան 60 հազար մարդ:
Այս մասին հաղորդում է УКРИНФОРМ գործակալությունը:
Ըստ այդմ պարզվել է, որ ամենավտանգավոր մասնագիտությունը, որից հետո առաջանում է դեպրեսիա (ընկճախտ), ծերերի և հիվանդների խնամքն է: Այս խմբի մեջ են մտել նաև երեխաներին խնամողները: Հիշյալ ոլորտում ներգրավված մարդկանց մոտ 11%-ը տարեկան երկու և ավելի շաբաթ տառապում է դեպրեսիայով:
Երկրորդ տեղում սննդի սպասարկման ոլորտն է` սպասավորներ, խոհարարներ, բարմեններ: Իրենց գործի ձեռքին լրջորեն տառապում է նրանց 10%-ը:
Մյուս խմբում են սոցիալական ոլորտի և առողջապահության աշխատակիցները:
Դեպրեսիայի առումով վտանգավոր է նաև գիտնականների, ճարտարապետների և ճարտարագետների աշխատանքը: