12-ամյա աղջկա ստամոքսը տարօրինակ հիվանդության պատճառով այնքան ուռած է, որ թվում է, թե նա հղի է և շուտով կծննդաբերի:
Daily Mail-ը գրում է, որ Չինաստանում ապրող աղջիկն, ըստ բժիշկների, ունի լյարդի հազվադեպ հիվանդություն, որը սկսվել է, երբ նա դեռ մեկ տարեկան է եղել:
Եվ չնայած նրա ծնողները մեծ գումարներ են ծախսել երեխայի բուժման համար, միևնույն է, երեխայի ստամոքսը չի դադարում մեծանալ: Աղջիկը ենթարկվել է վիրահատության, որը ևս չի օգնել նրան:
Քանի որ ծնողներն այլևս երեխային բժիշկների մոտ տանելու միջոցներ չունեն, նրանք փորձում են գտնել բարերարների, ովքեր պատրաստ կլինեն օգնել իրենց։






































